Արդեն կարող եմ վստահ ասել Արցախի Հանրապետություն. Եվրախորհրդարանի պատգամավոր

Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցան ընտրություններ, որոնք համապատասխանում են  Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը, փոխանցում է panorama.am-ը:

«Ոչ մի խնդրահարույց բան չես կարող ասել այս ընտրությունների մասին: Չնայած Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, կարծում եմ արդեն կարող եմ վստահ ասել Արցախի Հանրապետություն», – ժպտալով ավելացրել է Ֆրանկ Էնգելը։

Հարցին, թե կարո՞ղ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վրա, Ֆրանկ Էնգելը պատասխանել է, որ սա առաջին Սահմանադրությունը չէ, որ անցկացվել է Լեռնային Ղարաբաղում, և չի կարող ոչ մի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի կարգավորման վրա: