Ճիշտ տերմինների կիրառումը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում

Փետրվարի 24-ին «Երիտասարդական հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության համատեքստում օգտագործվող տերմինաբանությունը և դրա կիրառման նրբությունները:

Դասախոսությամբ հանդես է եկել փորձագետ Գրետա Ավետիսյանը: Քննարկվել է Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տերմինաբանության նկատմամբ ուշադիր լինելու կարևորությունը, վերլուծության են ենթարկվել հիմնական տերմինները:

Կատարվել է նաև Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող փաստաթղթերի վերլուծություն:

Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:

«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու  հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: