ԼՂՀ օմբուդսմեն. Արցախում միջազգային կառույցների կարիք կա

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախում ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Մելիքյանը նշեց, որ  Արցախում մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք պատկերը կազմելու համար Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցները բավարար չեն:

«Արցախում ունենք քաղաքակիրթ աշխարհի, եվրոպական կառույցների խիստ պակաս, և դա իր բացասական ազդեցությունն է ունենում նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքի վրա, որովհետև մենք չենք ստանում այն աջակցությունը, որ սովորաբար ստանում են այլ երկրների համանման կառույցները»,- ասաց Մելիքյանը:

Օմբուդսմենը համոզմունք հայտնեց, որ անկողմնակալ դիտորդների ներկայությունն Արցախում կարող է նպաստել ոչ միայն մարդու իրավունքների վիճակի բարելավմանն, այլև հակամարտության կարգավորմանը:

07.03.2017