Շոտլանդիան անկախության երկրորդ հանրաքվեն կանցկացվի, երբ պարզ դառնան Brexit-ի մանրամասները

Այն բանից հետո, երբ հայտնի դառնան Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնության մանրամասները, Շոտլանդիան անկախության երկրորդ ռեֆերենդումը կանցկացնի, հաղորդում է  Ռեգնում գործակալությունը:

Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլ Ստերջենը Շոտնլանդիայի ազգային կուսակցության գարնանային համագումարին:

Ստերջենի խոսքերով, Brexit-ի պայմանները հայտնի դառնալուց հետո դեռևս հնարավոր կլինի քաղաքական կուրս փոխելը, և Շոտլանդիայի ազգն ընտրություն կունենա:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ստերջենը փորձում էր Brexit-ի հարցով պայմանավորվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Քաղաքական գործիչը նշել է, որ Շոտլանդիայում մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը: Մինչդեռ շոտլանդական կառավարությունը համաձայնել է մնալ Միացյալ Թագավորությունում, եթե ԵՄ-ից դուրս գալու պարագայում կարողանա մնալ եվրոպական միասնական շուկայի կազմում:

20.03.2017