Հրավեր Իտալիա՝ կին գյուտարարներին ու ձեռներեցներին

Կին գյուտարարներն ու ձեռներեցները հրավիրվում են մասնակցելու Կին գյուտարարների, նորարարների և ձեռնարկատերերի միջազգային եվրոպական ցանցի հանդիպմանը, որը կայանալու է հունիսի 28-29-ին՝ Իտալիայի Բարի քաղաքում:

Միջոցառման քննարկման առանցքում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մտավոր սեփականության իրավունքը, ձեռնարկությունների զարգացումը և ստեղծարար գաղափարները: Գրանցման վերջնաժամկետը 2017թ. ապրիլի 1-ն է: Մանրամասները այստեղ՝ http://bit.ly/women_network