“Երիտասարդական երկխոսության միջոցով անհանդուրժողականության ձևափոխումը խաղաղության և կայուն զարգացման”

“Երիտասարդական երկխոսության միջոցով անհանդուրժողականության ձևափոխումը խաղաղության և կայուն զարգացման” ծրագիրը իրականացրել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն ու խնդիրներն էին`

  • Երիտասարդության շրջանում հնարավորինս նվազեցնել բևեռացումը,
  • Քննարկել և վերլուծել քաղաքական, տնտեսական և բնապահպանական խնդիրները վերջին զարգացումների լույսի ներքո,
  • Երիտասարդությանը ներկայացնել հակամարտութունների լուծման ուղիներն ու մեթոդները, եվրոպական փորձն այս գործընթացներում,
  • Ներկայացնել ՀՀ կայուն զարգացմանն ուղղված գործընթացներն ու հեռանկարները , ինչպես նաև` համաշխարհային փորձը,
  • Մասնակիցների (մասնավորապես իրենց ներկայացրած կառույցների) միջև համագործակցության եզրեր ուրվագծել:

Քննարկվող թեմաներն էին`

  • Հայ-թուրքական զարգացումները արձանագրության սրտորագրումից առաջ և հետո;
  • Հանդուրժողականության ներքին և արտաքին դրսևորումները, եվրոպական արժեքների մեր ընկալումը;
  • Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի եվրոպական փորձը և նրա կիրառությունը Հարավային Կովկասում;
  • Մայնդորֆի հռչակագիրը;
  • Գլոբալ տնտեսական ճգմաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, նրա հետևանքները;