“Քայլ առաջ. Եվրոպական հարևանության քաղաքականությունից դեպի Արևելյան գործընկերություն: Երիտասարդության դերը կայուն և ժողովրդավարական հասարակություն կերտելու գործում` խաղաղ երկխոսության միջոցով”

“Քայլ առաջ. Եվրոպական հարևանության քաղաքականությունից դեպի Արևելյան գործընկերություն: Երիտասարդության դերը կայուն և ժողովրդավարական հասարակություն կերտելու գործում` խաղաղ երկխոսության միջոցով” ծրագիրն իրականացվել է  Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի երիտասարդական թևի կողմից Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ևս իր մասնակցությունն է  ունեցել ծրագրում:

Ծրագրի նպատակն ու խնդիրներն էին`

  • Համախմբել սոցիալապես ակտիվ երիտասարդությանը` քննարկելու ԱլԳ-ի քաղաքականության հնարավոր ազդեցությունը իրենց հուզող խնդիրների վրա,
  • Հստակեցնել երիտասարդության դերը այս գործընթացում և խրախուսել հարևան երկրների երիտասարդների միջև համագործակցության եզրերի ուրվագծումը,
  • Ներկայացնել ԱլԳ նախաձեռնությունը ժողովրդավարության կայացման և հակամարտութունների լուծման  գործում` ուղիներն   ու մեթոդները, Եվրոպական  փորձը,
  • Ներկայացնել ՀՀ կայուն զարգացմանն ուղղված գործընթացներն ու հեռանկարները, համաշխարհային փորձը,
  • Մասնակիցների միջև տեսակետների փոխանակում հաստատել` ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթության միջոցով,
  • Մասնակիցների (մասնավորապես իրենց ներկայացրած կառույցների) միջև համագործակցության  եզրեր ուրվագծել:

Ծրագրի հիմնական թեմաներն էին`

  • ԱլԳ չորս  հիմնարար պլատֆորմները` որպես տարածաշրջանի խաղաղության հաստատման հիմք;
  • ԱլԳ որպես տարածաշրջանային համագործակցության և հակամարտությունների լուծման երկկողմ և բազմակողմ ձևաչափ;
  • ՀՀ ՀԿ ազգային պլատֆորմի մասնակցությունը Արևելք-Արևմուտք համագործակցության զարգացման գործընթացում;
  • Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԱլԳ նախաձեռնության գործընթացին`  Քաղաքացիական հասարակության ֆորումի միջոցով;
  • 2010թ Բեռլինում կայացած Քաղաքացիական հասարակության ֆորումի հանդիպման արդյունքների վերլուծություն;
  • Եվրոպայի մարդու իրավունքների կառույցներ: Մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքները ԵՀՔ և ԱլԳ ենթատեքստում: Հայաստանի պարտավորությունները: