ԵԽԽՎ-ում պահանջում են Պեդրո Ագրամունտի հրաժարականը

Ստրասբուրգում  ապրիլի 24-ին մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։

Նշենք, որ նստաշրջանի առաջին աշխատանքային օրվա մեկնարկից հետո պատգամավորները պահանջեցին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնտի հրաժարականն ու նրան դուրս հանեցին դահլիճից, ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ քննարկում՝ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի պնդումների թեմայով, հաղորդում է panorama.am կայքը։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը NEWS.am գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի առավոտյան նիստերը նվիրված են եղել Պեդրո Ագրամունտի շուրջ զարգացող իրավիճակին։ Գործակալությունը հաղորդում է, որ բոլոր խմբերը համակարծիք են եղել, որ Պեդրո Ագրամունտն իր գործողություններով կորցրել է վստահությունը և, ըստ էության, գործ ունեն քաղաքական հասունացող ճգնաժամի հետ։