
Տարտուի համալսարանում 5-ամսյա կրթական ծրագրի հայտերի ընդունում
Տարտուի համալսարանը (Էստոնիա) հասարակական գիտությունների ոլորտի ասպիրանտների և գիտական աստիճան ունեցողների համար հայտարարում է հայտերի ընդունում Յոհան Սկայքի անվան Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտում 5-ամսյա կրթական ծրագրի համար: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: Ծրագրին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանը, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի քաղաքացիները:
Ծրագրի նպատակն է թիրախ երկրներում զարգացնել գիտնականների վերլուծական և հետազոտական հմտությունները և աջակցել նրանց մասնագիտական կապեր ստեղծելու հարցում:
Ծրագրի տևողությունը՝ 2017 թվականի օգոստոսի 15-ից 2018 թվականի հունվարի 15-ը:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ 2017 թվականի մայիսի 4:
Մանրամասներն՝ այստեղ:
Հարցերի դեպքում ուղարկե′ք նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին eurasiafellows@ut.ee: