Երիտասարդները քննարկել են Արցախի սուբյեկտայնության բարձրացման անհրաժեշտությունը

Ապրիլի 28-ին «Երիտասարդության հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկման թեման եղել է ԼՂՀ արտաքին կապերը և սուբյեկտայնության բարձրացման անհրաժեշտությունը:

Դասախոսությամբ հանդես է եկել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը: Հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկել են տարբեր մակարդակներում՝ պետական և ոչ պետական, իրականացվելիք հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ԼՂՀ արտաքին կապերի ամրապնդմանը և Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը:

Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:

«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու  հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: