Ճանապարհորդական դրամաշնորհ գիտաժողովների ու հետազոտական այցերի համար

Այս դրամաշնորհն ուղղված է Հայաստանում բնակվող երիտասարդ գիտնականներին, որպեսզի վերջիններս իրենց հետազոտական աշխատանքները ներկայացնեն միջազգային գիտաժողովներին ու հանդիպումներին՝ նպատակ ունենալով խթանել ակադեմիական փոխգործակցությունը և գիտելիքի փոխանակումը։ Այս դրամաշնորհը մեծամասամբ նախատեսված է հայաստանաբնակ հետազոտողների համար, սակայն որոշ քանակությամբ ճանապարհորդական դրամաշնորհներ են նախատեսված նաև օտարազգի ուսանողների և երիտասարդ գիտնականների համար, որոնք պետք է մասնակցեն Հայաստանում անցկացվող գիտաժողովների։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 2500 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ շուրջ 40 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, ինչպես նաև 35 տարին չլրացած գիտնականներ բոլոր գիտական ճյուղերից (առավելությունը կտրվի հումանիտար ուղղության ներկայացուցիչներին)։

Ե՞րբ դիմել. գիտաժողովի անցկացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։