Ֆրանսիայի Կառավարությունը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտարարել է իր կողմից ղեկավարած կառավարության հրաժարականի մասին: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ի գիտություն է ընդունել վարչապետի հայտարարությունը:

Հեռացող Կառավարությանն Օլանդը կարգադրել է կատարել իր պարտավորությունները մինչև նոր կաբինետի կազմավորում, ինչը սպասվում է արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: