Brexit-ը՝ եվրագոտու զարգացման հնարավորություն. Ֆրանսիայի Ֆինանսների նախարար

Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հանդես է հայտարարությամբ՝ նշելով, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը եվրոյի գոտու ֆինանսական հատվածի համար «հնարավորություն է», փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

Ֆրանսիացի նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի Ֆինանսերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեր ֆինանսական ընկերությունների համար Brexit-ը դիտարկում ենք՝ որպես նախկինից ավելի գրավիչ լինելու հնարավորություն»,- մասնավորապես նշել է Լը Մերն՝ ավելացնելով, որ Լոնդոնի՝ ԵՄ կազմից դուրս գալը «հարստություն» և «աշխատատեղեր» ստեղծելու հնարավորություն է իրենից ներկայացնում:

Իր ելույթի ժամանակ Ֆրանսիայի Ֆինանսների նախարարն, այնուամենայնիվ, բարձրաձայնել է ԵՄ կազմիղ դուրս գալու շուրջ տարվող բանակցությունների խրթին հարցերի մասին: