Թերեզա Մեյը Թրամփին կբողոքի ամերիկյան ԶԼՄ-ներից

Тереза Мэй

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր դժգոհությունը կհայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկյան լրատվամիջոցների կողմից Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի կապակցությամբ, հայտնում է Guardian-ը: Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն այսօր՝ մայիսի 25-ին, Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ բրիտանական ոստիկանությունը հայտարարել էր, որ ամերիկյան ԶԼՄ-ներում Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ գաղտնի տեղեկության արտահոսքը վնասել է Լոնդոնի և Վաշինգտոնի միջև վստահությանը: