Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսում Ադրբեջանի դեմ

Եվրոպայի խորհուրդը սկսել է քննություն իրականացրել առկա կասկածների վերաբերյալ, ըստ որոնց` ԵԽԽՎ որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանությունների ցուցումները: Ինչպես հայտնում է BBC-ն, հետաքննությունը կվարեն երեք նախկին դատարավորներ: Նրանք պետք է ստուգեն այն հաստատումները, ըստ որոնց` ԵԽԽՎ անդամները ադրբեջանական իշխանություններից կաշառք են ստացել:

Կասկածներ կան, որ Ադրբեջանը 2013 թվականին ազդել է վեհաժողովի որոշման կայացման վրա: Այդ ժամանակ Վեհաժողովը մերժեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու ադրբեջանցի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը, որի հեղինակը գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերն էր: