Open Media Hub-ը կազմակերպում է դասընթացներ հայկական ԶԼՄ-ների լրագրողների, օպերատորների և մոնտաժողների համար

2017 թ. հունիսի 23-ից 25-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Open Media Hub ծրագիրը կազմակերպում է հեռարձակման խորացված դասընթաց՝ նախատեսված հայկական ԶԼՄ-ները ներկայացնող 15  հեռուստալրագրողների /օպերատորների/ մոնտաժողների համար:

Դասընթացը  միտված է  մոնտաժի, նկարահանման, գրելու և խմբագրելու հմտությունների բարելավմանը:

 Դիմելու համար մուտք գործեք www.openmediahub.com կայք:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017 թ. հունիսի 9-ը, ժամը՝ 11:45:

Մանրամասների համար այցելեք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության վեբկայք՝

https://eeas.europa.eu/delegations/armenia/27025/node/27025_hy