Եվրամիությունը ևս մեկ տարով կերկարաձգի Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիության դեսպանները որոշում են կայացրել ևս մեկ տարով երկարաձգել Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է Radio Free Europe-ը:

Պատժամիջոցների հետևանքով Ղրիմը չի կարող ապրանքներ ներմուծել առանց ուկրաինական փաստաթղթերի: Բացի այդ՝ արգելք է դրված ապրանքների արտահանման վրա:

Ամենայն հավանականությամբ, հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ նրանք կհաստատեն այս որոշումը: