Գերմանիայի Բունդեսթագը հրավիրում է երիտասարդներին Բեռլին` մասնակցելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, հրավիրում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին 5 ամսով Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաների համար, ովքեր մտադիր են ծրագրի ավարտից հետո վերադառնալ հայրենիք և ակտիվորեն ու պատասխանատվության զգացումով մասնակցել նրա ժողովրդավարական ապագայի կերտմանը:

Գերմանական Բունդեսթագը` Գերմանիայի խորհրդարանը, երիտասարդներին հնարավորություն է ընձեռում`Բունդեսթագի անդամներից որևէ մեկի գրասենյակում, 15-շաբաթյա գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին, ինչպես նաև փորձ ձեռք բերել խորհրդարանական աշխատանքի ասպարեզում:

Կրթաթոշակառուների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:

Ծրագիրը տևում է 2018թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ․ հունիսի 30-ն է։

Նախապայմաններն են`

-Հայաստանի քաղաքացիություն

- համալսարանական կրթություն

-գերմաներենի շատ լավ իմացություն

-գիտելիքներ Գերմանիայի քաղաքականության, հասարակության և պատմության վերաբերյալ

-կրթաթոշակի հատկացման պահին 30 տարեկանը լրացած չպետք է լինի

Կրթաթոշակ`

-ամսական 450 եվրո

-բնակարանային ծախսեր

-ապահովագրական ծախսեր և ճանապարհածախս

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Գերմանիայի դեսպանությունում կամ համացանցային հետևյալ կայքից` www.bundestag.de/ips: