Եվրոպական հանձնաժողովը պատժամիջոցներ կսահմանի Հունգարիայի, Լեհաստանի ու Չեխիայի նկատմամբ

Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայի, Լեհաստանի ու Չեխիայի նկատմամբ պատրաստվում է խախտումների վերացման ընթացակարգ կիրառել՝ փախստականների տեղավորման հարցում ԵՄ խորհրդի որոշումները չկատարելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՀ հայտարարությունը, հաղորդում է Sputnik News-ը:

Նշվում է, որ Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան ԵՄ միակ անդամ-պետություններն են, որոնք փախստականներին ապաստան չեն տրամադրել:

Newspapers.com-ի փոխանցմամբ` նշված երկրներին կարող են սպառնալ խոշոր տուգանքներ, իսկ ամենախիստ պատժամիջոցը կարող է դառնալ ԵՄ Խորհրդում ձայնի իրավունքից զրկելը։