Գերմանիան և Ավստրիան Ռուսաստանի պատճառով քննադատել են ԱՄՆ-ին

Գերմանիան և Ավստրիան քննադատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ որոշումը:

Ինչպես փոխանցում է Sputnik News-ը՝ նրանց խոսքով, ծրագրված սահմանափակումներն սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը և բարդացնում Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը:

Նշվում է, որ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը և Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը համատեղ հայտարարություն են տարածել, որում ընդգծել են ուկրաինական խնդրի կարգավորման համար համատեղ ճակատ ստեղծելու նպատակով Եվրոպայի և ԱՄՆ-ի ջանքերի միավորման անհրաժեշտությունը:

Նրանք նաև կոչ են արել Ուկրաինայում տիրող իրավիճակը չկապել այն հարցի հետ, թե ով կարող է գազ վաճառել Եվրոպային: