Սիրիայից գաղթած ընտանիքի անդամները, որոնք ենթադրվում էր, որ այրվել են Լոնդոնի հրդեհի ժամանակ, ողջ են

Ոստիկանությունը հաստատել է, որ հինգ հոգուց բաղկացած սիրիացի ընտանիքը, ովքեր ենթադրվում էր, որ  մահացել են Լոնդոնի  Grenfell Tower-ում տեղի ունեցած  հրդեհի ժամանակ, ողջ են և առողջ:

Ինչպես հաղորդում է Daily Mail- ը` նրանք Մեծ Բրիտանիա են տեղափոխվել Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով:

The Independent –ին տված հարցազրույցում ընտանիքի անդամներից մեկը` Ռավանը, հաստատել է, որ ընտանիքի անդամներին հաջողվել է անվնաս դուրս գալ այրվող շենքից` թողնելով ողջ ունեցվածքը:

Նա նաև հայտնել է, որ ընտանիքն այժմ օգնություն է ստանում համայնքից: