”Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում” ծրագիր

«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ իրականացնում է հակամարտությունների կարգավորմանն առնչվող hարցերի շուրջ թրեյնինգ-ծրագիր Հայաստանում պետական պաշտոնյաների համար: Թրեյնինգ-ծրագրի նպատակն է ներկայացնել հակամարտությունների կարգավորման միջազգային լավագույն փորձերից քաղված դասեր, նաև ստեղծել հարթակ, որտեղ առանցքային պետական կառույցների պաշտոնյաները կարող են միասին մասնակցել իրենց անմիջական պատասխանատվության ներքո գտնվող թեմաների վերաբերյալ մտքերի փոխանակմանը, որոնել հավանական լուծումներ ծանոթ միջավայրում:

Սեմինարը իրականացվել է   Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK) նախաձեռնության շրջանակներում։

Ծրագրի նկարագրությունը

«Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում» ծրագիրը նախատեսում է՝

• Հայաստանում սեմինարի կազմակերպում խաղաղության գործընթացի վերաբերյալ հետևյալ մարմիններից 15 ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Նախագահի աշխատակազմ, Ազգային ժողով, արտաքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն և ոստիկանություն,

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրում են միջազգային փորձը և հակամարտության լուծման տարբեր մոտեցումների վերաբերյալ քաղած դասերը, խաղաղության գործընթացի բազմակողմանի մշակման փուլերը, հասարակություններին խաղաղության պատրաստելու ռազմավարությունն ու գործիքները: Ծրագիրը կենտրոնացած է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման և Կիպրոսի օրինակ վրա, որոնց շրջանակներում իրականացվող զեկույցներ միջնորդության և բանակցությունների վերաբերյալ են: Իսկ հմտությունների կիրառման վարժությունների միջոցով մասնակիցները ներգրավվում են խաղաղության գործընթացի մշակման և բանակցային գործիքակազմի շուրջ քննարկումներին:

Սեմինարին հրավիրվել են խաղաղաշինության, հակամարտությունների կարգավորման հարցերով միջազգային փորձագետներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հանդես գալու միջնորդության և բանակցության վերաբերյալ զեկույցներով և կիսելու իրենց փորձը:

Ծրագրի լուսանկարները

Պարտադիր չէ, որ ծրագրում արտահայտված կարծիքները ներկայացնեն ԵՄ դիրքորոշումը: