ԵԱՀԿ կայքէջն արդեն հասանելի է կազմակերպության վեց պաշտոնական լեզուներով

ԵԱՀԿ կայքէջն (www.osce.org) արդեն հասանելի է կազմակերպության բոլոր վեց պաշտոնական լեզուներով ` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն և իսպաներեն:

«Այս դժվարին ժամանակներում, երբ տիրում է անվստահությունն ու երկպառակությունը, մենք նկատել ենք հետաքրքրության մեծացում ԵԱՀԿ-ի նկատմամբ` որպես երկխոսության հարթակ, և ԵԱՀԿ-ի կայքի թարգմանությունը կազմակերպության բոլոր պաշտոնական լեզուներով նպատակաուղղված է բավարարել պաշտոնյաների  և քաղաքացիների աճող պահանջարկն` ապահովելով տեղեկատվություն մեր ծավալած գործունեության վերաբերյալ», – ասել է  ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

ԵԱՀԿ կայքէջի թարգմանված էջերը հասանելի են կայքի վերևում գտնվող լեզուների համապատասխան պատուհանիկներում  կամ ստորև բերված հղումներով.

French           www.osce.org/fr

German          www.osce.org/de

Italian             www.osce.org/it

Russian         www.osce.org/ru

Spanish         www.osce.org/es