Գերմանիան ԵՄ երկրներին խնդրում է օգնել համբուրգյան անկարգությունների հետաքննության հարցում

picture alliance/ Zuma Press / J. Widener

«Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ Համբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետո Գերմանիան դիմել է ԵՄ գործընկերիներին՝ խնդրելով օգնել հանցագործների որոնման հարցում:

«Այժմ ստոգվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսագրություններ՝ հանցագործներին ճանաչելու համար: Միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է մեր արտասահմանյան գործընկերների օգնությունը», – նշել է Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մասը:

Համբուրգում հուլիսի 7-ին ու 8-ին անցկացվել են հակագլոբալիստների ցույցեր։ Քաղաքի տարբեր թաղամասերում արմատականները բարիկադներ են կառուցել խաչմերուկներին, հրկիզել մեքենաներն ու բախումներ ունեցել իրավապահների հետ։