Մարի Սկլոդովսկա Կյուրի անհատական կրթաթոշակների մրցույթ փորձառու հետազոտողների համար

Լյուբլյանայի համալսարանը փորձառու հետազոտողների համար հայտարարում է Մարի Սկլոդովսկա Կյուրի անհատական կրթաթոշակների (MSCA IF)  մրցույթ:

Անհատական կրթաթոշակների նպատակն է զարգացնել փորձառու հետազոտողների ստեղծագործական և նորարարական ներուժը` նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել նրանց անհատական կարողությունները հմտությունների ձեռքբերման գծով:

Անհատական կրթաթոշակները հնարավորություններ են ստեղծում ձեռք բերել և փոխանցել նոր գիտելիքներ, ինչպես նաև աշխատել հետազոտությունների և նորարարությունների ոլորտում եվրոպական համատեքստում (ԵՄ անդամ պետություններ և ասոցիացված երկրներ) կամ Եվրոպայից դուրս:  Ծրագիրը հատկապես աջակցում է Եվրոպայից դուրս գտնվող այն հետազոտողների վերադարձին և  վերաինտեգրմանը, ովքեր նախկինում աշխատել են Եվրոպայի տարածքում: Այն նաև օգնում է զարգացնել և վերսկսել անհատական հետազոտողների կարիերան, որոնք մեծ ներուժ ունեն` հաշվի առնելով նրանց փորձը:

Մասնակցային հայտ կարող են ներկայացնել փորձառու հետազոտողները: Տարիքային սահմանափակման պահանջ չի կիրառվում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը  2017թ. սեպտեմբերի 14-ն է:

Կրթաթոշակի նախապայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել հետևյալ կայքէջից` http://www.ff.uni-lj.si/an/research/msca-if