Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայադուստր Դիանայի երկու նոր լուսանկարներ

Լուսանկարը` Hello Magazine

Արքայադուստր Դիանայի անձնական ընտանեկան ալբոմից երկու նոր լուսանկարներ են հրապարակվել նրա մահվան 20-րդ տարելիցի նախօրեին:

Քենսինգթոնյան պալատը լուսանկարները տեղադրել է իր պաշտոնական թվիթերյան կայքում, հաղորդում է CNN-ը:

Առաջին նկարում  երիտասարդ արքայազն Ուիլյամը և  Հարրին են, ովքեր ոստիկանական հագուստով կանգնած են կողք-կողքի:

Արքայազն Ուիլյամի կողմից նկարված մեկ այլ լուսանկարում արքայադուստր Դիանան է` փոքրիկ Հարրիին գրկած: Լուսանկարը արվել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ին պատկանող նախկին Britannia զբոսանավի վրա: