ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Այսօր` ապրիլի 23-ին Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է, որը արդեն երեք տարի է, որ նշվում է նաեւ Հայաստանում:
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` մայրաքաղաքում ու հանրապետության մարզերում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք այս տարի մեկնարկել են ապրիլի 21-ին եւ կավարտվեն ապրիլի 26-ին:
Նշենք, որ 1995 թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Այս օրերին “Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրվան” նվիրված տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական, երաժշտագիտական գրադարաններում, ինչպես նաեւ Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերի գրադարաններում:

25.04.2011