ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները` անկախ սեռից, տարիքից և ազգային պատկանելությունից: Սահմանվել է մրցույթի 2 անվանակարգ` «Ես եմ» (ժանր` դիմանկար) և «Խաղաղության ակնթարթ» (առանց ժանրային սահմանափակումների): Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ:

Մասնակցության կանոններ

• Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել մեկ լուսանկար առաջարկվող անվանակարգերից որևէ մեկում:

• Առաջադրված լուսանկարների հեղինակային բոլոր իրավունքները պետք է պատկանեն մրցույթի մասնակիցներին: Լուսանկարները չպետք է երբևէ հրապարակված կամ ցուցադրված լինեն:

• Մրցույթին հայտ ներկայացնելով` Դուք ՀՀ Պաշտպանության նախարարությանն եք վերապահում առաջադրված լուսանկարները կրթական, տեղեկատվական կամ գովազդային նպատակներով օգտագործելու բոլոր իրավունքները:

• Մրցութային առաջին փուլը հաղթահարած լուսանկարները կհրապարակվեն ՀՀ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

• Հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալներից կազմված հանձնաժողովի կողմից:

• Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2017թ. սեպտեմբերի վերջին:

Հայտերն ընդունվում են մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Դիմելու համար հետևեք այս հղմանը: http://bit.ly/2tvkBUG

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել media@mil.am էլ. փոստի հասցեին: