
Ամենամյա ամառային դպրոց Բաթումիում` «Եվրոպական իրավունքը և եվրոպական ինտեգրումը Հարավային Կովկասում» վերնագրով
Բաթումիի Շոթա Ռուստավելի անվան պետական համալսարանը (Վրաստան) կազմակերպում է ամենամյա հինգերորդ ամառային դպրոց «Եվրոպական իրավունքը և եվրոպական ինտեգրումը Հարավային Կովկասում» (EULEISC) վերնագրով, որը նվիրված կլինի եվրաինտեգրմանը, եվրոպական քաղաքականությանն ու իրավունքին:
Թեկնածուներին խնդրվում է գրանցվել մինչև 2017 թ. օգոստոսի 5-ը` լրացնելով առցանց հայտը և ներկայացնելով CV և մոտիվացիոն նամակ:
Ընտրությունը կատարվում է Բաթումիի Շոտա Ռուստավելի պետական համալսարանի գիտական ղեկավարների կողմից:
Արդյունքների մասին թեկնածուները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2017 թ. օգոստոսի 12-ը:
Մասնակցության վճարը կազմում է 140 եվրո: Վճարման վերջնաժամկետը 2017 թ. օգոստոսի 20-ն է:
Վճարման վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչև օգոստոսի 30-ը: Ուշ վճարելու դեպքում մասնակցության վճարը կազմում է 160 եվրո:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով Բաթումիի Շոտա Ռուստավելի պետական համալսարանի կայքէջ. https://bsu.edu.ge/ :