Գերմանիան դուրս է բերել իր բոլոր ինքնաթիռները Թուրքիայի ավիաբազայից

EPA /UPG

Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազային դուրս է բերել իր բոլոր հետախույզ ինքնաթիռները, որոնք մասնակցում էին ԻՊ դեմ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործողություներին:

Հիշեցնենք, որ ավիաբազայի շուրջ Թուրքիայի և Գերմանիայի միջև կոնֆլիկտը հասունացել էր մայիսի կեսերին, երբ Անկարան թույլ չէր տվել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում տեղակայված գերմանացի զինվորականներին: