
Բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված մրցույթ
BALTA DABA-ն` YEE կազմակերպության հետ համատեղ հայտարարում է “Environmental challenge accepted”! մրցույթը:
Մրցույթի նպատակն է հավաքագրել բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի օրինակներ, որոնք իրականացվել են երիտասարդների մասնակցությամբ:
Եթե վերջին 5 տարիների ընթացքում դուք կազմակերպել եք որևէ բնապահպանական խնդրի լուծմանն ուղղված ծրագիր, ապա կարող եք կիսվել ձեր պատմությունով` լուծման ձեր տարբերակով և ստանալ մրցանակներ Patagonia- ից:
Մասնակցության համար հարկավոր է լրացնել մրցույթի հայտի ձևը և այն ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով ` natalia@yeenet.eu:
Հայտերի ուղարկման վերջնաժամկետը` 20-ը օգոստոս, ժամը 23:59-ը (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):
Կարող եք ներկայացնել այնքան պատմություններ, որքան ցանկանում եք: Պատմության գործողությունը պետք է տեղի ունեցած լինի 2012-2017 թվականների ընթացքում:
Մրցույթում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխանաբար 500 EUR, 200 EUR, 100 EUR արժողությամբ վաուչերներ՝ Patagonia-ից տարբեր նվերներ ստանալու համար:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հետևյալ հղմամբ` http://www.yeenet.eu/index.php/projects/events/1495-environmental-challenge-accepted-competition :