Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը՝ Վենետիկի կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում  տեղի ունեցած  համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում, փոխանցում է Panorama.am-ը:

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն՝ Orietta Trevisanato Zampieri-ի՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ներկայացումը և ցուցադրություններն  Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։Ինչպես նաև նախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ`  «Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։