«Լոխ լյավա». նոր ստիկերներ՝ Արցախի բարբառով

 

Zangi-ն սկսում է հայկական ստիկերների նոր շարք հայոց լեզվի տարբեր բարբառներով:

Արցախի բարբառով հայկական նոր ստիկերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին։ Ստիկերների փաթեթն իր մեջ ներառում է 24 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր։ Նոր հավաքածուն անվանվել է «Լոխ լյավա», հաղորդում է News.am-ը:

«Լոխ լյավա», «ա’ խոխա», «մղափուն», «հինգիդամ» և այլ բառային արտահայտություններին ավելացրել ենք կերպարներ՝ ավելի տպավորիչ դարձնելու համար», – մեկնաբանում է Zangi-ի PR մենեջեր Ռուզաննա Փիլոսյանը:

Մոտ ապագայում նախատեսվում են Գյումրու, Լոռվա նաև Գավառի բարբառներով ստիկերներ։

Zangi ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.-ին եւ 2015 թ.-ից ներկայանում է իր Zangi Messenger ապրանքանիշով որպես միջազգային բրենդ: Բեռնել հավելվածը կարող եք այստեղ: