Ադրբեջանում հայկական ջազ կլսեն

Լուսանկարը՝ Spettacoli

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանին, օգոստոսի 12-ին տեղի կունենա «Ջազը սահմանին» արդեն ավանդական դարձած նախագիծը: Համերգի կատարումները լսելի կլինեն նաև հարակից ադրբեջանական բնակավայրերում, հաղորդում է «Հանրային ռադիո»-ն:

«Մեր հատուկ շատ հզոր տեխնիկա ենք դնում, որպեսզի այն կարողանան լսել, ոչ միայն սահմանին ծառայող մեր զինվորականները, այլև մեր ջազի հնչյունները տարածվեն սահմանից այն կողմ»,– ասել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը։