“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության/բովանդակային և ֆինանսական/ և գույքի օգտագործման հաշվետվություն

Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության/բովանդակային և ֆինանսական/  և գույքի օգտագործման հաշվետվություն`ներկայացված 01.09.2016թ.

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ հերթական ժողովին

(վերստուգիչ հանձնաժողովի դրական եզրակացությամբ

միաձայն  հաստատվել է Կազմակերպության ժողովի կողմից)

/հաշվետու ժամանակաշրջան` 01.07.2014 – 30.06.2016թթ.[1]/

I. “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության բովանդակային հաշվետվություն

 

Կազմակերպության նախագահի և վարչության գործունեություն

Կազմակերպության վարչությունը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է կանոնադրությամբ նախանշված իր գործառույթները, սահմանված պարբերությամբ գումարել հերթական նիստեր (թվով՝ 7), անհրաժեշտության և հրատապության դեպքում՝ նաև արտահերթ նիստեր (թվով՝ 12): Վարչությունների նիստերի ընթացքում քննարկվել են ինչպես Կազմակերպության առօրյա գործունեությանն առնչվող հարցեր, ընթացիկ ծրագրերի (հաշվետու ժամանակահատվածում իրականացրած և ընթացիկ ծրագրերի ցանկը՝ հաջորդիվ), վիճակն ու գալիք անելիքները, այնպես էլ Կազմակերպության գերակայություններից յուրաքանչյուրին առնչվող տարբեր հարցեր, յուրաքանչյուրի ներքո նոր նախագծվող ծրագրեր, տարբեր հիմնադրամների ու գործընկերների հետ վարվող բանակցությունները և այլն:

Վարչության անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է եղել Կազմակերպության համար գերակա համարվող ոլորտներից (եվրաինտեգրում, հակամարտությունների տրանսֆորմացիա, խաղաղաշինություն, աշխատանք երիտասարդների հետ, աշխատանք լրավամիջոցների հետ, աշխատանք մարզերում ու ԼՂՀ-ում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների կառուցում և զարգացում) մեկ կամ մի քանիսի համար, որոնց ուղղություններով իրականացվող ծրագրերում էլ եղել են ակտիվ ներգրավված:

Պետք է նշել, որ, կարևորելով բարեփոխումների և հանրային հաշվետողականության բարձրացման հարցում քաղաքացիական հասարակության դերն ու դա ամրապնդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նպաստելու համար հայաստանյան ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացմանն ու ավելի նպատակային գործունեության ծավալմանը, Կազմակերպության վարչության վերջին հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել Կազմակերպության գործունեության գերակա ուղղությունների շարքը համալրել ևս երկուսով, որոնք են՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կարողությունների կառուցումը և զարգացումը; եվրոպական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ ՔՀԿ-ների ներգրավման հնարավորությունները փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցում: Այսպիսով, Կազմակերպության գործունեության գերակա ուղղություններն են հետևյալ յոթը՝

  1. եվրաինտեգրում,
  2. հակամարտությունների տրանսֆորմացիա, խաղաղաշինություն,
  3. աշխատանք երիտասարդների հետ,
  4. աշխատանք լրատվամիջոցների հետ
  5. աշխատանք մարզերում և ԼՂՀ-ում,
  6. քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների կառուցում և զարգացում,
  7. եվրոպական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ ՔՀԿ-ների ներգրավման հնարավորությունները փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցում:

Կազմակերպության նախագահն իրականացրել է կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Կազմակերպության բնականոն գործունեության ամենօրյա ղեկավարումը, բազմիցս ներկայացրել է Կազմակերպությունը տարբեր կոնֆերանսների, սեմինարների,  երկկողմ ու բազմակողմ հանդիպումների և այլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում ավելի, քան 50 անգամ  հանդես է եկել մամուլի ասուլիսներով, հարցազրույցներով, հյուրընկալվել է տարբեր հեռուստահաղորդումների և այլն:

Կազմակերպության նախագահի տեղակալն իրականացրել է կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորություններն ու հանձնարարականները, ինչպես նաև Կազմակերպության վարչության՝ 09.09.2015թ. արտահերթ նիստի որոշումներով իրեն փոխանցված գործառույթներն ու լիազորությունները:

Կազմակերպության քարտուղարն իրականացրել է կանոնադրությամբ սահմանված իր բոլոր գորրծառույթներն ու նախագահի կողմից տրված առանձին հանձնարարականները:

Կազմակերպության անդամներից, հիմնականում վարչության անդամները հաշվետու ժամանակահատվածում տասից ավել անգամ մեկնել են գործուղումների՝ ինչպես Կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում, այնպես էլ   տարբեր գործընկերային կապերով, գործընկերների հրավերներով տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով:

Կազմակերպության ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը, որը ստեղծվել է 07.07.2014թ. և ինչի մասին (ստեղծման մասին) անդրադարձ է եղել նաև Կազմակերպության անդամների՝ 02.09.2014թ. ժողովի ընթացքում, հաշվետու ժամանակահատվածում ծավալել է սահմանված նպատակներից ու խնդիրներից բխող գործունեություն՝ համաձայն Կազմակերպության կանոնադրությանը և իր կանոնակարգին:

09.09.2015թ.-ից մինչև 30.06.2016թ. ժամանակահատվածի առավել դետալացված գործունեության վերաբերյալ  ներկայացրեց Կազմակերպության նախագահի տեղակալը:

Նախագահի կողմից առաջարկվել է սույն հաշվետվության ընդունման դեպքում, համաձայն “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի վերջին մասի՝  հրապարակայնորեն մատչելի լինելն ապահովելու նպատակով այն տպագրել ինչպես “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կայքում, այնպես էլ ԶԼՄ գործընկեր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության  կայքում:

Կազմակերպության՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացրած ծրագրեր

01.07 – 31.12.2014թ.

  1. “Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագիր (“Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ)։

Ծրագրի սկիզբը՝ 18.05.2013թ., ծրագրի ավարտը՝ 30.06.2016թ.:

  1. “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիր (Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Սևծովյան ավազան 2007-2013 ծրագրի շրջանակում)։

Ծրագրի սկիզբը՝ 11.06.2013թ., ծրագրի ավարտը՝ 11.12.2014թ.:

  1. “Սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի շրջակա միջավայրի վերլուծության  նորարար գործիքներ (Black Sea E-Eye)” ծրագիր (Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Սևծովյան ավազան 2007-2013 ծրագրի շրջանակում)։

Ծրագրի սկիզբը՝ 09.07.2013թ., ծրագրի ավարտը՝ 09.12.2015թ.:

  1. “Ղազախստան. նախաձեռնություններ` հիմնված արժեքների վրա” ծրագիր (Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 10․01․2014, ծրագրի ավարտը՝ 31.12.2014թ.:

  1. «Արցախի երիտասարդության ձայնը երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցների համար» /«Աշնանային դպրոց-2013»/

Ծրագրի սկիզբը՝ 01․04․2014թ., ծրագրի ավարտը՝  31․12․2014թ.:

  1. “Երիտասարդության հարթակ” ծրագիր (իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ թիմի նախաձեռնությամբ և ռեսուրսներով)։

Ծրագրի սկիզբը՝ 01․04․2014թ., ծրագրի ավարտը՝  31․12․2014թ.:

  1. “Տարածաշրջանային երիտասարդական քննարկումների ակումբ” ծրագիր (ԵՄ EPNK ծրագրի շրջանակներում և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ հետ համագործակցությամբ)։

Ծրագրի սկիզբը՝ 28.04.2014թ., ծրագրի ավարտը՝ 31.10.2014թ.:

  1. “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագիր (Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 01.05.2014թ., ծրագրի ավարտը՝  31.10.2014թ.:

  1. “Դիսկուսիոն սրճարան” ծրագիր (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 01.10.2014թ., ծրագրի ավարտը՝  31.12.2014թ.:

01.01– 31.12.2015թ.

  1. “Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագիր (“Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ)։

Ծրագրի սկիզբը՝ 18․05․2013թ., ծրագրի ավարտը՝ 30.06.2016թ.:

  1. “Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ” (Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբ՝ 30.01.2015թ., ծրագրի ավարտ՝ 31.12.2015թ.:

  1. “Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում” ( «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում   «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (CMI) աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 21.07.2015թ., ծրագրի ավարտը՝ 21.11.2015թ.:

  1. “Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան” (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

 Ծրագրի սկիզբը՝ 03.11.2015թ., ծրագրի ավարտը՝ 31.12.2015թ.:

  1. “Թուրքիա. հայացք ներսից” ծրագիր (Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 04. 11.2015թ., ծրագրի ավարտը՝ 04.11.2016թ.:

01.01– 30.06.2016թ.

  1. “Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագիր (“Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ)։

Ծրագրի սկիզբը՝ 18․05․2013թ., ծրագրի ավարտը՝ 30.06.2016թ.:

  1. “Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում” ( ԵՄ EPNK ծրագրի շրջանակներում «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (CMI) հետ համագործակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 01.06.2016թ., ծրագրի ավարտը՝ 31.08.2016թ.:

  1. “Թուրքիա. հայացք ներսից” ծրագիր (Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 04. 11.2015թ., ծրագրի ավարտը՝ 04.11.2016թ.:

II. “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության ֆինանսական հաշվետվություն

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ֆինանսական մուտքերը հաշվետու ժամանակահատվածում ապահովվել են ըստ վերը թվարկված ծրագրերի, ինչպես նաև Կազմակերպության վարչության անդամների կողմից կատարված ներդրումների, անտոկոս փոխառությունների, իսկ ելքերը` ըստ ծրագրերով նախատեսված, ինչպես նաև Կազմակերպության բնականոն աշխատանքն ապահովող ծախսերի:

Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության ֆինանսական մուտքերի և ելքերի ընդհանրական պատկերը ներկայացվում է ստորև`

 

Հաշվետու ժամանակահատված

Մուտքեր

ՀՀ դրամով

Ելքեր

ՀՀ դրամով

1.

01.07.2014-31.12.2014

38.462.379

69.938.970

2.

01.01.2015-31.12.2015

63.942.556

62.279.646

3.

01.01.2016-30.06.2016

17.909.980

22.356.046

Գույքի օգտագործում

Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության կողմից որևէ նոր գույք ձեռք չի բերվել:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է Կազմակերպության հիմնական միջոցների և պաշարների գույքագրում և դուրսգրում, արդյունքում 31.08.2016թ. դրությամբ Կազմակերպության ակտիվներում հաշվառված գույքը հետևյալն է՝ 1 Apple iPad4, 1 թվային ֆոտոխցիկ, 3 անխափան սնուցման սարք, 3 համակարգիչ, 3 մոնիտոր, 1 պրոեկտոր,1 դյուրակիր համակարգիչ, ծրագրային ապահովում Microsoft Business 2013 և ESET NOD 32, 2 համակարգչային սեղան:

01.09.2016թ.


[1] Հաշվետու ժամանակահատվածը ներառում է 2014թ. 3-րդ և 4-րդ եռամսյակները, 2015թ. ամբողջությամբ և 2016թ. առաջին երկու եռամսյակները՝ ելնելով ֆինանսական գործունեության հաշվետվությունը ֆինանսական տարվա եռամսյակներով ներկայացնելու նպատակահարմարությունից: Նշենք, որ 2014թ. առաջին երկու եռամսյակները ներառված են եղել նախորդ ժողովի հաշվետվությունում, իսկ 2016թ. վերջին երկու եռամսյակները կընդգրկվեն հաջորդ ժողովի հաշվետվության մեջ: