
Գրանադայի համալսարանը հայտարարում է 10 կրթաթոշակների տրամադրման մրցույթ տարբեր բնագավառների համար
Գրանադայի համալսարանը COFUND նախագծի Athenea3i կրթաթոշակային ծրագրի շրջանակներում հայտարարում է 10 կրթաթոշակների տրամադրման մրցույթ: Կրթաթոշակները բաց են ցանկացած բնագավառի համար. բնագիտություն և քիմիա, տնտեսական գիտություններ, հասարակական և հումանիտար գիտություններ, ինֆորմատիկա և ճարտարագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա և մաթեմատիկա:
Մրցույթի նպատակն է օժանդակել բարձր մակարդակի գիտնականների զարգացման գործընթացին` առաջարկելով բազմազան դասընթացներ:
Ուսումը մեկնարկում է 2018թ.-ի սեպտեմբերի 3-ից:
Մրցույթի վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 29-ն է:
Մանրամասների համար այցելեք հետևյալ կայքը. https://athenea3i.ugr.es/