Հրապարակվել է Վան Գոգի մասին պատմող աշխարհում առաջին անգամ ձեռքով նկարված անիմացիոն ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի մասին պատմող «Loving Vincent» խորագրով բացառիկ անիմացիոն ֆիլմի թրեյլերն արդեն հրապարակվել է:

 Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը` 7 տարի արտադրական գործընթացում գտնվող թրեյլերի, ինչպես և ամբողջ ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ դրանք բաղկացած են Վան Գոգի վրձնին պատկանող կտավների վերարտադրված շարժանկարներից:

Աշխարհում առաջին ձեռքով նկարված անիմացիոն ֆիլմի յուրաքանչյուր դրվագ ստեղծվել է Վան Գոգի յուղանկարների հիման վրա:

Ֆիլմի ստեղծողները նկարչուհի Դորոտա Կոբիելան ու ռեժիսոր Հյու Վելչմանն են:

Նշվում է, որ Դորոտա Կոբիելային նման ֆիլմ ստեղծելու հարցում ոգեշնչել է Վան Գոգի մտքերից մեկն առ այն, որ «նկարիչները կարող են խոսել միայն իրենց կտավների միջոցով»: Ուստի՝ կինը որոշել է Վան Գոգի կտավները միասին հավաքել ու նրա կյանքի պատմությունը պատմել:

Ամբողջ ֆիլմը նկարվել է ձեռքով. նկարիչներն աշխատել են օրական 7-10 ժամ:

«Loving Vincent» խորագրով ֆիլմի պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 22-ին: