«Իրականացրու Երազանք» նախաձեռնությունը Let’s Fly Band-ի հետ համատեղ կկազմակերպի բարեգործական համերգ Երևանում

«Իրականացրու Երազանք» նախաձեռնությունը Let’s Fly Band-ի և «Ուլիխանյան» ակումբի հետ համատեղ ուժերով կազմակերպում է բարեգործական համերգ, որից գոյացած հասույթն ուղղվելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Համերգը  տեղի կունենա «Ուլիխանյան» ակումբում (ք. Երևան) օգոստոսի 17-ին, ժամը՝ 21։00-ին:

Մուտքավճարը՝ 1500 դրամ։

Մուտքավճարից գոյացած հասույթն ուղղվելու է «Իրականացրու Երազանք» նախաձեռնության ֆոնդին:

Մանրամասների համար այցելեք այստեղ: