
Եղիսաբեթ II-ը մտադիր է լքել գահը 4 տարուց
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մտադիր է լքել գահը 4 տարուց` գահը որդուն՝ 68-ամյա արքայազն Չարլզին փոխանցելու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը` հղվելով Բուքինգեմյան պալատի աղբյուրներին։
«Ձերդ գերազանցությունը հիշում է իր տարիքի մասին և ցանկանում համոզվել նրանում, որ երբ ժամանակը գա, իշխանության փոխանցումը կանցնի սահուն»,-հայտնել է Բուքինգեմյան պալատի նախկին բարձր պաշտոնյաներից մեկը:
Mirror-ի փոխանցմամբ` Եղիսաբեթ II-ը ներկայում հանդիսանում է աշխարհում ամենաերկար իշխած միապետը։ Արքայազն Չարլզը գահը ստանալու դեպքում կդառնա Մեծ Բրիտանիայում երբևէ թագադրված ամենամեծ միապետը։