Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն այցելելու է Հայաստան

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին:  Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ֆեյսբուքյան էջից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին: