Հետազոտողները, ուսանողները, ՏՏ ոլորտի մասնագետները հրավիրվում են մասնակցելու Մինսկում կայանալիք կոնֆերանսին

Քաղաքականության մշակողները, հետազոտողները, ուսանողները և ՏՏ ոլորտի մասնագետները սեպտեմբերի 27-28-ը հրավիրվում են մասնակցելու Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերության էլեկտրոնային ենթակառուցվածքային երկրորդ կոնֆերանսին (Second Eastern Partnership E-Infrastructure Conference):

Երկօրյա համաժողովի ընթացքում բանախոսները կանցկացնեն գիտական ինտերակտիվ քննարկումներ և կնպաստեն մասնակիցների գաղափարների փոխանակմանը գիտական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆիզիկան և սեյսմաբանությունը, կենսաբժշկական գիտությունները, ռոբոտաշինությունը, բարձր արդյունավետության համակարգչային հաշվարկները և տվյալների վերլուծությունը, կլիման և էկոլոգիան:

Մանրամասների համար այցելեք` այստեղ