Արքայազն Հարրին մեղադրել է լուսանկարիչներին իր մահացող մորը չօգնելու համար

Լուսանկարը` Hannah McKay – WPA Pool/Getty Images

Արքայազն Հարրին  և արքայազն Ուիլյամը BBC- ի վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի կիրակի, պատմել են, թե ինչ ցնցումներ են ապրել, երբ լսել են իրենց մայրիկի՝ արքայադուստր Դիանայի մահվան լուրը, հաղորդում է The Daily Mail-ը:

Ֆիլմում արքայազն Հարրին մեղադրում է լուսանկարիչներին, նրանք լուսանկարել են իր մահացող մորը՝ արքայադուստր Դիանային, և չեն շտապել նրան օգնելու:

«Ամենածանր բանը, որի հետ ստիպված էի հաշտվել, այն փաստն էր, որ այն նույն մարդիկ, որոնք նրան հարկադրել էին թունել մտնել, նրան լուսանկարում էին մինչ մահանում էր մեքենայի նստատեղին»,- ասել է  արքայազնը:

Նրա խոսքով իր մայրը դեռևս ողջ էր մինչ նրան լուսանկարում էին:

Արքայադուստր Դիանան 1997 թվականին Փարիզում մահացել է ավտովթարից: Ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է Ալմա կամրջի տակ գտնվող թունելի պատին, որից հետո ծանր վիրավորված Դիանային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է: