50 կրթաթոշակ Ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ ութամսյա դասընթացի համար

Հունաստանի Հանրապետության կրթության, գիտության և կրոնական հարցերի նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը Հունաստանի տարբեր համալսարաններում 2017-2018 ուսումնական տարում Ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ ութամսյա դասընթացի համար օտարերկրյա ուսանողներին առաջարկում է 50 կրթաթոշակ:

Ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը պետք է հայտագրերի լրացված տարբերակները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանություն` տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժնին (+37410 56 23 64):

Մանրամասների և հայտերը լրացնելու համար` այստեղ: