Լեոնարդո դա Վինչիի «Արունդելի կոդեքս» ձեռագիրը հանրային տիրույթում է հայտնվել

Լոնդոնի Բրիտանական գրադարանը հրապարակել է իտալական Վերածննդի ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի «Արունդելի կոդեքսի» թվայնացված տարբերակը:

570 էջից բաղկացած ձեռագրում Դա Վինչին ներկայացրել է ինքնաթիռների, ուղղաթիռների, անկարգելների, սուզանավերի և ավտոմոբիլների մասին այնպիսի տեղեկատվություն, որոնք դեռ դարեր հետո պետք է զարգանային և աշխարհ գային:

Այն ներառում է նաև տարատեսակ էսքիզներ և դիագրամներ:

Ինչպես հաղորդում է Archdaily.com-ը՝ Դա Վինչիի «Արունդելի կոդեքսի» թվայնացված տարբերակը հասանելի է հետևյալ հղումով:

Նշենք, որ «Արունդելի կոդեքսը» համարվում է Դա Վինչիի՝ նշանակալիությամբ երկրորդ ձեռագիրը «Ատլանտյան օրագրից» հետո: