Առաջնորդության Դպրոցի 2017-2018թթ․ընդունելության 2-րդ փուլը սկսված է

Առաջնորդության Դպրոցը անվճար ուսման հնարավորություն է տրամադրում 2017-2018թթ. դասընթացի լավագույն ուսանողին։

Ընդունելության համար կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր անձինք:

Ուսումնական պրոցեսը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

  • ինքնաճանաչում և անհատական զարգացում (օր.՝ հաղորդակցության բանավոր, գրավոր և ոչ խոսքային [body language] միջոցներ),
  •  առաջնորդության հիմունքներ,
  • թիմային աշխատանք,
  •  ընդլայնված թեմաներ (օր.՝ հարաբերություններ ԶԼՄ-ների հետ, փոփոխությունների կառավարում),
  •  օժանդակ մոդուլներ (օր.՝ տեղեկատվության կառավարման համակարգչային գիտելիքներ, անգլերենը գործարար հաղորդակցության մեջ),
  • հանդիպումներ կայացած գործիչների հետ, այցելություններ (դեսպանատներ, միջազգային ներկայացուցչություններ և տարբեր կազմակերպություններ),
  • քննարկումներ, առաջնորդության թեմայով վիդեոնյութերի վերլուծություններ, թիմային խաղեր,
  • գործնական աշխատանքներ և ուսանողական նախագծեր:

 Դասընթացի տևողությունը մեկ տարի է:

Ուսուցումը վճարովի է. ուսման ողջ տևողության համար այն կազմում է 200 հազար ՀՀ դրամ:

Առաջնորդության Դպրոց հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:

Դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ երեկոյան ժամերին (19:00-21:00):

Դասերը տեղի են ունենում Երևանի Կոնգրես հյուրանոցում:

2017-2018թթ. ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2017թ. սեպտեմբերի 05-ի ժամը 18:00-ն լրացնել այս առցանց դիմումը:

Նախապայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել հետևյալ կայքէջիցhttp://www.leadershipschool.am/study.php :