ԵՄ-ն հրավիրում է մասնակցելու Եվրոպական ՓՄՁ-ների շաբաթ երիտասարդական էսսեների մրցույթին

Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով գերագույն ղեկավարությունը  հայտարարում է էսսեների մրցույթ:

Եթե ունեք հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպայի ապագան, ապա այդ դեպքում մասնակցե´ք ԵՄ-ի նախաձեռնած էսսեների (շարադրությունների) երիտասարդական մրցույթին:

Ձեզանից միայն ակնկալվում է գրել այն հարցի պատասխանը, թե ինչպես կարող է եվրոպական քաղաքականությունը նպաստել ապագայի ձևավորմանը, և Դուք հնարավորություն կստանաք հաղթելու ճանապարհորդություն դեպի Տալլին՝ մասնակցելու ՓՄՁ-ների 2017թ. համագումարին:

Էսսեները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 8-ն է:

Մրցույթին կարող են մասնակցել 16-25 տարեկան երիտասարդները:

Էսսեները պետք է գրված լինեն անգլերեն լեզվով:

Մրցույթի կանոնների ու պահանջների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ bit.ly/YouthEessay.