Հայաստանում մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

Հայաստանում մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթողներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում:

2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

  • սովորում են 9-12 դասարաններում կամ քոլեջի 1-3 կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),
  • հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
  • ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչև 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
  • ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
  • վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել,
  • համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:

Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ 

Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով:

Մրցույթի կանոնների ու պահանջների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել այստեղ`

http://americancouncils.am/am/future-leaders-exchange-flex-application-information/  :