«Իրմա» փոթորիկը հասել է Ֆլորիդա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուսանկարը` The Independent

«Իրմա» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին: Ականատեսները համացանցում հրապարակել են տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անձրևով ուղեկցվող ահռելի ալիքներն ու ուժգին քամին պատուհասել նահանգի մերձափերը:

Ինչպես հայտնում է The Independent-ը` քամու արագությունը 215 կմ/ժ է: ԱՄՆ-ի փոթորիկների զգուշացման ազգային կենտրոնի հաղորդմամբ` «Իրմայի» հետևանքով Ֆլորիդայում կարող են բազմաթիվ տորնադոներ և ջրի պտտահողմեր առաջանալ, որոնք մեծ ավերածությունների պատճառ հանդիսանալով , միլիարդավոր դոլարների վնաս կհասցնեն ԱՄՆ-ի երրորդ ամենախիտ բնակեցված նահանգին:

Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարել էր, որ Ֆլորիդայի առավել վտանգավոր շրջաններում բնակվող մարդիկ, ովքեր հրաժարվում են փախչել «Իրմա» փոթորկից, «չեն կարող փրկվել»: