Բեյրութում կտեղադրվի հայտնի հայ լրագրաբեր Սարգիս Դուդակյանի հուշարձանը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում կտեղադրվի հայտնի հայ լրագրաբեր Սարգիս Դուդակյանի հուշարձանը։

Քաղաքի հայերի շրջանում նա առավել հայտնի է եղել Ապոլո անունով։ Սարգիս Դուդակյանը թերթ է բաժանել շատ տասնամյակներ և շարունակել զբաղվել դրանով՝ չնայած տարիքին։

Ապոլոն լրագրաբեր է աշխատել դեռ մանկուց և նույնիսկ Լիբանանում Քաղաքացիական պատերազմի գնդակոծությունների ժամանակ նա թերթերը ժամանակին է բերել։

Ինչպես փոխանցում է «Հանրային ռադիո»-ն՝ հղում կատարելով RusArmInfo-ին,  հուշարձանի հեղինակը Վարդան Ավեսյանն է: