Նոր թափուր աշխատատեղեր եվրոպացի կամավորների համար

Auslandsgesellschaft Sachsen-Anhalt-ը փնտրում է չորս կամավորների: Կամավորական գործունեությունը սկսվում է 2018 թվականի մարտի 1-ից և տևում մեկ տարի:

Այն ընգրկում է տարբեր տեղական և միջազգային երիտասարդական նախագծեր, ինչպես նաև երիտասարդական տեղեկատվության ծրագրեր: Այստեղ դուք կարող եք գտնել ծրագրերի նկարագրությունները և լրացնել դիմումի ձևը:

Ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անմիջապես դիմել ներկայիս կամավորներին:

Հայտերի վերջնաժամկետը  սեպտեմբերի 20-ն է:

Դիմումի ձևի հետ միասին անհրաժեշտ է կից ներկայացնել CV և մոտիվացիոն նամակ:

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հետևյալ կայքէջ. http://www.eurocamp-agsa.eu/en/News-EVS/new-vacancies-for-european-volunteers-apply-now-2.html :